Անսպասելի մանրամասներ են բացահայտվել հղի Մեգան Ֆոքսի և Machine Gun Kelly-ի հարաբերությունների մասին

Մեգան Ֆոքսի և Machine Gun Kelly-ի հարաբերությունները վատացել են։ Այս մասին հայտնում է իրավիճակին ծանոթ աղբյուրը։ Նրա խոսքով՝ որքան մոտենում է մոդելի ծննդաբերության ժամկետը, այնքան ռեփերը հեռանում է նրանից։ Նախկին սիրահարների երեխան պետք է լույս աշխարհ գա մարտին։

Ինսայդերներից մեկը նշել է, որ Մեգանն ու Քելլին չեն խոսում միմյանց հետ։ Սակայն դերասանուհու մտերիմներն ուրախ են, որ նա խզել է բոլոր շփումները նախկին ընկերոջ հետ, հայտնում է TMZ-ը։ Նշվում է, որ Ֆոքսը վերջապես վերականգնել է իր էմոցիոնալ վիճակը երգչից բաժանվելուց հետո։ Ի դեպ, մոդելի երկրպագուները չէին սպասում, որ կատարողը դժվարին ժամանակահատվածում չի աջակցի նախկին ընկերուհուն։

Հիշենք, որ Մեգանն ու Քելլին բաժանվել են 2024 թվականի նոյեմբերին։ Դերասանուհին երհչի հեռախոսում նամակագրություններ է հայտնաբերել այլ կանանց հետ։