Պուգաչովան և Գալկինը ներկա են եղել Չուլպան Խամատովայի ներկայացմանը

Հաղորդավար Մաքսիմ Գալկինն ու երգչուհի Ալլա Պուգաչովան ներկա են եղել Չուլպան Խամատովայի և Մաքսիմ Սուխանովի ներկայացմանը:

Գալկինն ինստագրամյան իր էջում լուսանկար և տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Ինչպիսի՜ ուրախություն է կրկին շփվել արվեստագետներ Չուլպան Խամատովայի և Մաքսիմ Սուխանովի մեծ տաղանդի հետ: Այս անգամ հանճարեղ ռեժիսոր Դմիտրի Կրիմովի «Խենթի նոտաներ» պիեսում»: