«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.
«Այսուհետ ինձ չհարցնեք «Գոյ» թատրոնի մասին:
Այն բոլոր հարցերը, որոնք դուք ուղղում եք ինձ, ուղարկեք ՀՀ Կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը, դատախազությանը և վարչական դատարանին։
Իմ դիրքորոշումը պարզ է, իմ խոսքը՝ ասված, և ավելացնելու ոչինչ չունեմ: Հենց այդ կառույցներն են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։ Նրանք են որոշում կայացնողները, նրանք են իրավիճակի իրական պատասխանատուները։
Պատասխանները փնտրեք այնտեղ, որտեղ գտնվում են խնդիրների պատճառներն ու լուծումները։
Հարցրեք նրանց, ում գործողություններն ու անգործությունն իսկապես փոխում են իրավիճակը»,- նշված է հայտարարության մեջ: