«Մեր վեճերի պատճառով արդեն իրար քայքայելու շրջանում էինք». Լիլի Էլբակյանը՝ ամուսնալուծության մասին

«Կարծում եմ բաժանության մեջ երկուսն էլ մեղավոր են, այնպես չի լինում, որ մեկը մեղավոր է, մյուսը՝ ճիշտ:

Շատ կարևոր է մինչև ամուսնանալը  հասկանալ, թե ինչ է քեզ սպասվում: Օրինակ՝ ես չգիտեի, թե ինչ է ինձ սպասվում: Խոսքը իրար բացահայտելու և իրար հասկանալու մասին է:

Մեր բաժանության դեպքում ավելի շատ ներքին անհամաձայնությունների խնդիր էր, տեսակների տարբերության, վեճերի, որոնց պատճառով արդեն իրար քայքայելու շրջանն էր սկսվել: Անխուսափելի էր բաժանումը:

Երբ հետ եմ նայում, մտածում եմ գուցե այն ժամանակ ավելի իմաստուն լինեի և կարողանայի ինչ-որ ձևով դիմանալ: Չեմ ափսոսում, հակառակը, ինձ համար այսպես ավելի լավ է, բայց այն ժամանակ ավելի ուրիշ կերպ էի մտածում, քան հիմա:

Միևնույն է ամեն ընտանիքում խնդիր կա, պիտի հասկանաս, թե ինչպես ես դա հաղթահարում: Ես շատ էմոցիոնալ եմ, բացարձակ ռացիոնալ չեմ: Շատ միամիտ եմ, շուտ եմ մարդկանց վստահում, հետո շատ արագ եմ հիասթափվում»,- MediaHubTV-ի «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում անկեղծացել է դերասանուհի Լիլի Էլբակյանը: Գրում է Tert.am-ը: