«Հարսանիք չունեցա, բայց հարսանեկան նկարահանում՝ ինչքան ասես». Ռոզի Ավետիսովա

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան ինստագրամյան իր էջում հարսանեկան զգեստով լուսանկար է հրապարակել, որտեղ «Կամելիազարդ տիկինը» ներկայացման հերոսուհու կերպարով է:

«Հարսանիք չունեցա, բայց հարսանեկան շութ՝ ինչքան ասես»,- լուսանկարին կից գրել է նա: 

Ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում, դերասանուհին խոսելով այս ներկայացման մասին, նշել էր, որ «Կամելիազարդ տիկինը» դասական թատրոնում և այս բեմում լիովին տարբեր են:

«Կարծում եմ՝ հանդիսատեսին շատ կհետաքրքրի հենց այս ֆորմատի մեջ: Այս գործն ու հերոսուհուն առանձնահատուկ սիրում էր իմ լուսահոգի վարպետը՝ Վահե Շահվերդյանը, և հատկապես իր մահից հետո ես շատ մեծ ցանկություն ունեցա խաղալ մի բան, ինչը ինքը շատ էր սիրում և շատ կուզեր ինձ այդ դերում տեսնել: Առաջ մղող պատճառը դա է եղել, որ հենց այս գործն եմ ընտրել: Թեև նմանատիպ հերոսուհիների շատ բարդ ու հետաքրքիր է խաղալ»,- անկեղծացել էր Ռոզի Ավետիսովան: