Ամերիկացի միլիարդատեր, SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ իրեն պետք չէ Խաղաղության Նոբելյան մրցանակը։ Նա նման հայտարարություն է արել սլովենացի պատգամավոր Բրանկ Գրիմսի առաջարկից հետո, որ Մասկին առաջադրել այդ մրցանակի համար:
Սլովենիայի ներկայացուցիչը ցանկանում է այդպես պատասխանել Մասկին՝ խոսքի ազատության աջակցության ու խաղաղության գաղափարների առաջմղման համար։
«Ես որևէ մրցանակ չեմ ուզում»,- գրել է միլիարդատերը X սոցիալական ցանցի իր էջում։
Վեստի.ռու-ն գրում է, որ Գրիմսն ավելի վաղ նամակ էր հրապարակել, որում Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտն ընդունել է ամերիկացի գործարար Իլոն Մասկին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու առաջարկը։
Աղբյուր` Panorama.am