Ինչպես արդեն նշել էինք, դերասանուհի Իննա Խոջամիրյանը օրերս նշում էր ծննդյան 24 ամյակը։ Ի դեպ, հենց ծննդյան օրը դերասանուհին ներկայացում ուներ Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Պարզվում է, որ այդ օրը նաև թատրոնի տնօրենի ծննդյան օրն էլ է եղել, այնպես որ նրանք հաստատ նշելու առիթ ունեցել են։ Դերասանուհին հրապարակված լուսանկարնի մեկնաբանության դաշտում նշել է, որ այդ օրն իր համար եռատոն է եղել։
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր կողքիս էին, ովքեր կողքիս չէին, ովքեր ջանք չխնայեցին, որ ծնունդս բացառիկ տոնի վերածվի։ Շնորհակալ եմ մեկ առ մեկ գեղեցիկ շնորհավորանքների համար։ Շնորհակալ եմ, որ կաք»,- գրել է դերասանուհին լուսանկարների մեկնաբանության դաշտում։