«Ամենաշատը կարոտել եմ հայրական այն ջերմությանը, որն ինքը առանց խոսքի տվել է:
Ես ինքս ինձ հետ եմ ավելի շատ, իմ մտքերի հետ ու կնոջս՝ Սոնայի հետ կռվի թեմա հաճախ դառնում է հենց դա, թե ինչու չեմ խոսում, չենք քննարկում: Երբ խնդիր կա, ես փորձում եմ ինքս լուծել: Բնավորությունս էդպիսին է: Ես բեմն ու իմ անձնականը տարանջատում եմ:
Բեմը լրիվ ուրիշ բանի մասին է, ես՝ որպես Սամվել լրիվ ուրիշ տեղում եմ: Իմ անձնական ու անմիջական զգացողությունները կամ խնդիրները երբեք չեմ հանում բեմ»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում ասել է դերասան Սամվել Թոփալյանը: Գրում է Tert.am-ը: