Պաշտոնական ոչինչ չի եղել, ԶԱԳՍ-ի կնիքը չէ, որ մեզ պետք է միասին պահի. Աննա Խաչատրյան

«Ես Արմանին շատ վաղուց եմ ճանաչում որպես երաժիշտ ու տաղանդավոր մարդ, բայց անձամբ ծանոթացել ենք 2019 թվականին: Դրանից հետո մեկ անգամ էլ ծանոթացանք ու սկսվեց այն, ինչ սկսվեց:

Բեմի վրա կանգնած էի ու այն եմ տեսնում, որ ակումբի դուռը բացվում է ու Արմանը խրոխտ քայլերով գալիս է վրաս:

Եկավ, ասաց՝ հագնվի, գնում ենք: Գնացինք թեյ խմելու: Ես նկարեցի ու սթորի տեղադրեցի, բոլորն իմացան, որ մենք գնացել ենք թեյ խմելու ու ամեն ինչ սկսվեց այդ սթորիից:

Պաշտոնական ոչինչ չի եղել, մենք որոշել ենք, որ եկեղեցի կգնանք ավելի ուշ:

Մենք երկուսս էլ մտածում ենք, որ զագսի կնիքը չէ, որ մեզ պետք է միասին պահի»,- HerMine Dialog հաղորդման շրջանակներում պատմել է երգչուհի Աննա Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ, Tert.am Life-ի հետ զրույցում Աննա Խաչատրյանը հաստատել էր իր և Արման Փահլևանյանի ամուսնության լուրը: