«Մի բանի շուրջ, որ սկսենք վիճել, դա կարող է դառնալ հայոց պատմություն». Արման Փահլևանյան

«Ինքը իմ աղջիկ տեսակն է: Մեր 80 տոկոսն իրար նման է: Մեր բանավեճը վիճաբանություն չի դառնում, բայց մի բանի շուրջ որ սկսենք վիճել, դա կարող է դառնալ հայոց պատմություն: Բայց ամենակարևորն այն է, որ երկուսս էլ քեն քշել չունենք: Միշտ երկու կողմերից մեկը պիտի կրակը մարի, ցանկացած հարաբերության ժամանակ կոմպրոմիսն է կարևոր»,- HerMine Dialog հաղորդման շրջանակներում՝ խոսելով իր և կնոջ՝ Աննա Խաչատրյանի հարաբերությունների մասին, պատմել է երաժիշտ Արման Փահլևանյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում Աննա Խաչատրյանը հաստատել էր իր և Արման Փահլևանյանի ամուսնության լուրը: