Ջասթին և Հեյլի Բիբերին առաջին անգամ միասին են նկատել ընտանեկան խնդիրների մասին լուրերից հետո

Ջասթին ու Հեյլի Բիբերին առաջին անգամ են միասին են նկատել ամուսնական խնդիրների մասին խոսակցություններից հետո, գրում է Daily Mail-ը։

Պապարացիները լուսանկարել են զույգին Նյու Յորքում ընկերոջ տանից հեռանալիս: Նրան ուղեկցել է հինգ ամսական որդին՝ Ջեք Բլյուզը, սակայն երիտասարդ ծնողները շարունակում են խնամքով թաքցնել փոքրիկի դեմքը։ Համացանցն արդեն սկսել է քննարկել, որ լրագրողի նման այցը շատ է հիշեցնում պատվիրված նկարահանում. ոմանք կարծում են, որ Հեյլին այսպես է փորձում ապացուցել, որ իրենց ընտանիքում խնդիրներ չկան։

Ավելի վաղ երկրպագուները նկատել էին, որ երգիչն իր կնոջը սոցցանցերում unfollow է արել։ Սակայն նա անմիջապես մեկնաբանել է իրավիճակը՝ ասելով, որ իր օգտահաշիվը կոտրել են։