Ինչպես են Քայլի Ջեների երեխաները նշել իրենց ծննդյան օրը

Քայլի Ջեների երեխաներն շաբաթավերջին նշել են իրենց ծննդյան տարեդարձը. նրա դուստրը՝ Սթորմին, փետրվարի 1-ին դարձավ յոթ տարեկան, իսկ որդին՝ Էյրն փետրվարի 2-ին երեք տարեկան։ Ռեալիթի հեռուստաաստղը տոնակատարությունից կադրեր է տարածել Ինստագրամ սոցիալական ցանցում։

Տոնի պատվին գործարարուհին նաև հուզիչ տեսանյութ է հրապարակել երեխաների հետ՝ «Իմ աշխարհը: Իմ փոքրիկների ծնունդը շնորհավոր».

Ի դեպ, Քայլիի նախկին սիրեցյալը նույնպես շնորհավորել է երեխաներին տոնի առթիվ. նա հրապարակել է Stories՝ «Շնորհավոր ծնունդդ, իմ կյանքի սեր: Իմ համար մեկն այս աշխարհում»:

Երեխանների տատիկը՝ Քրիս Ջեները, նույնպես տոնական գրառում է կատարել Ինստագրամ սոցցանցում՝ «Շնորհավոր ձեր ծնունդը, իմ թանկագին Սթորմի և Էյր: Տեսնել, թե ինչպես եք մեծանում, ամենամեծ ուրախությունն է եղել. ձեր սերը, ծիծաղը և էներգիան լուսավորում են մեր կյանքը: Ես սիրում եմ ձեզ մինչև լուսին և հետ»: