«Ինչքան էլ տարիներն առաջ շարժվեն, ինձ համար իմ փոքրիկ աղջիկն ես». Անահիտ Կիրակոսյանը շնորհավորել է դստեր տարեդարձը

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ինստագրամյան էջում հրապարակում է արել՝ շնորհավորելով ավագ դստեր՝ Լաուրայի ծննդյան տարեդարձը: 

«Որոշեցի հենց այս լուսանկարով շնորհավորել, մեր ամենաառաջին լուսանկարներից է: Ինչքան էլ տարիները առաջ շարժվեն, ինձ համար միևնույնն է, իմ փոքրիկ աղջիկն ես:Երջանիկ եղիր, միշտ առաջ: Գիտես, որ ձեռքդ բռնած եմ միշտ: Շնորհավոր ծնունդդ, Լաուրաս»,- լուսանկարներին կից գրել է Անահիտը: