Հեռացվե՞լ են, թե՞ իրենք են հեռացել. Քանյե Ուեսթն ու նրա մերկ կինը՝ «Գրեմմիին»

Ռեփեր Քանյե Ուեսթի կինը՝ մոդել և դիզայներ Բյանկա Ցենսորին, հեռացվել է 2025 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունից՝ իր չափազանց բաց հագուստի պատճառով։ Daily Mail-ի հաղորդմամբ, նա միջոցառմանը ներկայացել է ամբողջովին թափանցիկ զգեստով՝ առանց ներքնազգեստի։ Ուեսթը ժամանել է սև կոստյումով և սև ակնոցով։

Նշվում է, որ Ցենսորին հանել է մորթյա վերարկուն և շրջվել դեպի լուսանկարիչները՝ ցույց տալով մերկ կուրծքն ու ներքնազգեստի բացակայությունը։

dailymail.co.uk-ի հաղորդմամբ, զույգին խնդրել են լքել միջոցառումը «անկոչ» լինելու պատճառով և ոստիկանների ուղեկցությամբ դուրս գալ իրենց «խելագար հնարքից» հետո: Այնուամենայնիվ, մեկ այլ աղբյուր փոխանցել է, որ նրանք «իրենց կամքով են հեռացել են»:

Աղբյուր` Panorama.am