Երեկ Արցախում ևս կայացավ «Անհայտ բաժանորդ» ֆիլմի պրեմիերան։ Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան Երևանում կայացավ սեպտեմբերի 5-ին և շարունակվում է ցուցադրվել մեր կինոթատրոններում։ Ֆիլմում հավաքվել էր իսկական աստղաբույլ, ինչն էլ իր հերթին ապահովեց ֆիլմի հաջողությունները։
Նազենի Հովհաննիսյանը, ով այս օրերին Արցախում էր, լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամի էջում և կիսվել իր տպավորություններով ու սպասումներով։ «Այ այսպես «Անհայտ բաժանորդ» ֆիլմի նկարահանումներից մեկի ժամանակ մեր սիրելի ընկերը, ռեժիսորը` Արշոն, որոշեց սելֆի անել, մենք էլ հատուկ ու կազմակերպված ամեն ինչ արեցինք, որ նրան չնայենք, իրարով էինք էլի տարված։ Բայց հաջորդ նկարներներում արդեն ավելի մարդկային ենք։
ԱՐՑԱ՜Խ, դիմավորի՜ր մեզ!!!! Այսօր` Սեպտեմբերի 29-ին, Ստեփանակերտում վերջապես մեր ֆիլմի պրեմիերան է տեղի ունենալու։ Անհավանական եմ հուզվում, ահավոր անհամբեր եմ ու շատ կարոտով գալու ենք` ստանանք իսկական մարդկային ջերմության կարևոր չափաբաժինը: «Անհայտ բաժանորդ»-ն Արցախում, սպասում ենք»,- գրել է դերասանուհին։