Դերասանուհի Աննա Մաքսիմն ինստագրամյան իր էջում մոտիվացնող հոլովակ է հրապարակել:
«Փոփոխություններից պետք չէ վախենալ, դա լավագույնն է, որ կարող է լինել մարդու կյանքում: Երբ մեծ երազանք ունես, անկասկած գալու է փոփոխությունների շրջան, ու դու պետք է պատրաստ լինես բացելու թևերդ ու թռչելու:
Ճիշտ է, երբեմն վախենալու է թվում այն փաստը, որ ամեն բան փոխվում է, կյանքդ առաջվանը չէ, կորցնում ես ընկերներիդ, բայց դա է միակ նախապայմանը անձնական աճի:
Երբեք մի՛ վախեցեք, ուղղակի բացեք ձեր թևերը և գնացեք փոփոխությունների քամուն ընդառաջ»,- անկեղծացել է դերասանուհին: