Քանյե Ուեսթի մոտ աnւտիզմ է ախտորոշվել

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի մոտ աուտիզմ է ախտորոշվել։ Այս մասին ռեփերը խոսել է «The Download» փոդքաստում։

Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, նկատել է աուտիզմի ախտանիշները։ Նրա ուշադրությունը գրավել է այն, որ Ուեսթի պահվածքը չի համընկնում նրա նախկինում ախտորոշված երկբևեռ խանգարման հետ: Կնոջ խնդրանքով ռեփերը դիմել է բժիշկներին և նրա մոտ աուտիզմի սպեկտրի խանգարում է ախտորոշվել։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, ռեփերը խոստովանել է, որ ախտորոշումն իրեն թեթևություն է բերել։ Ուեսթի համար իր գործողություններն ավելի պարզ են դարձել։ Ռեփերը նաև խոստովանել է, որ ախտորոշումը փոխվելուն պես դադարեցրել է երկբևեռ խանգարման դեմ դեղեր ընդունելը։

Աղբյուր` Panorama.am