Ֆրանսիացի դերասանուհի Ժյուլիետ Բինոշը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին։ Այս մասին հայտնում է փառատոնն իր պաշտոնական կայքում։
«Ես անհամբեր սպասում եմ կիսվելու այս կյանքի փորձը ժյուրիի և հանրության հետ: 1985 թվականին ես առաջին անգամ բարձրացա Աստիճաններով երիտասարդ դերասանուհու խանդավառությամբ և անորոշությամբ. երբեք չէի մտածում, որ 40 տարի անց կվերադառնամ ժյուրիի նախագահի պատվավոր դերով»,- Բինոշի խոսքերը մեջբերել է փառատոնը։
Փառատոնը կանցկացվի 78-րդ անգամ՝ մայիսի 13-24-ը։
Աղբյուր` Panorama.am