«Դեպի Եվրատեսիլ»ում ելույթ կունենա 12 մասնակից. հրապարակվել են անունները

«Դեպի Եվրատեսիլ» նախագծում ելույթ կունենան հետևյալ 12 մասնակիցները՝ Աթենա Մանուկյան, Անահիտ Ադամյան, Անահիտ և Գասոյա, Արսեն Գրիգորյան և Կամիլ, Գևորգ Հարությունյան, Մելս Դանիելյան, Միլենա Միրիջանյան, Պարգ, Սիմոն, Սևագիր, Ֆլորա Բիչախչյան, ALTSIGHT:

Մրցույթային երգերը կհրապարակվեն փետրվարի 9-ին՝ Հանրային հեռուստաընկերության կողմից։

Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլ»-ը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ ժամը 19։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: