«Ինձ համար Արցախից ժամանած կանայք ուժի ցուցանիշ են, երբ ցավի մեջ անցնելուց հետո կարողանում են լինել խնամված».  Լուիզա Ներսիսյան

«Ես ավելի ուժեղ եմ լինում, երբ ես ինքս գիտեմ միայն իմ խնդիրը, այդպես ավելի հեշտ եմ հաղթահարում: Ինքս ինձ չգիտեմ ինչքանով կարող եմ ուժեղ համարել, բայց իմ դիտարկումներով ինքս ինձ համար ունեմ առանձին տեղում դասած ուժեղ կանանց տեսակ:

Դա Արցախից ժամանած կանանց տեսակն է, որոնք այդքան դժվարությունների միջով անցնելով դեռ կարողանում են այդ ուժը պահպանել իրենց մեջ ու լինել խնամված:

Հաճախ մենք տեսնում ենք խնամված կնոջ, մտածում ենք, որ ինքը անհոգ է: Բայց, ես կարծում եմ, որ դա ներքին ուժի մասին է խոսում, որ դժվարությունների մեջ նաև չպետք է չմոռանալ քո եսի մասին, ներկայանալի լինել ու ապրելու փափագը ունենալ:

Երբեք չընկճվել, դժվարության մեջ չփոքրանալ, ինձ համար այդպիսի կանայք ցուցանիշ են:

Գովելի է, որ մեր հայ կանայք դարձել են բավական ուժեղ»,- «Ապրել ՍիրէLove» հաղորդման շրջանակներում ասել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը: Գրում է Tert.am-ը: