Նազենի Հովհաննիսյանը վերսկսել է «Հավատքի ուժը» հաղորդաշարը

Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը տևական երկար դադարից հետո վերադառնում է իր «Հավատքի ուժը» հաղորդաշարով։ Գրում է Tert.am-ը:

Նազենին Ինստագրամի իր միկրոբլոգի «Սթորի»-ներ բաժնում տեսանյութեր է հրապարակել, նկարվող հաղորդաշարից, որտեղ կոմպոզիտոր Վահե Բեգոյանի հետ գտնվում է Միածնաէջ Մայր Աթոռում։

Հաղորդման շրջանակներում քննարկվելու է հայ գրականության ոսկեդարի պատմիչ Ագաթանգեղոսի անվան ստուգաբանությունը։

Ինստագրամյան միկրոբլոգի էջում նազենին հրապարակել է իր լուսնկարը ՍԲ․ հռիփսիմե եկեղեցուց և կից գրառում կատարել։

«Այսօր մեկնարկեցինք «Հավատքի ուժը»․․․ (5 տարի դադարից հետո), անսահման շնորհակալ եմ այն հոգևոր հայրերին , որոնք մեզ աջակցեցին այս էտապում, մեր հավատավոր հետևորդներին, որ չվախեցան վկայել իրենց կյանքումտեղի ունեցածը՝ հավատքի ուժով , շնորհակալ եմ մեր ստեղծագործական թիմի բոլոր անդամներին՝ անհավանական նվիրումով, սնհոգնել աշխատելու ու վստահության համար։

Հ․Գ․ Գրեք ձեր պատմությւնները․․․ ու երբեք մի կորցրեք հավատը։ Աստված պահապան բոլորիս»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը։