«Անորա»-ն Լոս Անջելեսում կայացած Քննադատների ընտրության մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում
Այս մասին տեղեկանում ենք դերասան Վաչե Թովմասյանի ֆեյսբուքյան էջի միջոցով:
Հիշեցնենք՝ ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որում իրենց մասնակցությունն են ունեցել նաև հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն և Վաչե Թովմասյանը, այս տարի դարձավ Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր՝ արժանանալով «Ոսկե արմավենու ճյուղի»: Ֆիլմը 2025-ի «Օսկար»-ի գլխավոր հավակնորդ է:


