ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է արքայազն Հարիին ԱՄՆ-ից արտաքսելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
«Ես չեմ ուզում դա անել», – մեջբերում է հրատարակությունը ամերիկացի առաջնորդի խոսքերը։
Նախագահը նշել է, որ արքայազնն արդեն բավականաչափ խնդիրներ ունի իր «սարսափելի» կնոջ հետ։
Հունվարին Heritage Foundation վերլուծական կենտրոնի ներկայացուցիչը հայտարարել էր, որ մեծ հավանականություն կա, որ արքայազն Հարին կարտաքսվի Միացյալ Նահանգներից, երբ Դոնալդ Թրամփը վերադառնա Սպիտակ տուն:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս հայտարարության համար հիմք է հանդիսանում Heritage Foundation-ի կողմից 2023 թվականի մայիսին ներկայացված հայցը՝ արքայազն Հարիի ներգաղթի փաստաթղթերը հրապարակելու պահանջով։ Կենտրոնը կասկածի տակ է դնում բրիտանացի միապետի որդու՝ ԱՄՆ-ում գտնվելու օրինականությունը՝ հաշվի առնելով Հարիի կողմից թմրանյութ օգտագործելու փաստը:
Արքայազն Հարրին The U.S. Sun -ին տված հարցազրույցում խոստովանել էր, որ թմրանյութ է օգտագործել։
Աղբյուր` Panorama.am