Ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը կնոջ՝ Վիկտորիայի հետ Մեծ Բրիտանիայում մասնակցել է Չարլզ III-ի թագավորական ընթրիքին։ Այս մասին հայտնում է People-ը։
Նախօրեին տեղի է ունեցել թագավորական ընթրիք, որը կազմակերպել էին Չարլզ III-ը և Մեծ Բրիտանիայում Իտալիայի դեսպանը։ Ընթրիքին մասնակցել են քաղաքական գործիչներ, ինչպես նաև Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները, Հելեն Միրենը և Դոնաթելլա Վերսաչեն։
Վիկտորիան ամուսնացած է Դևիդ Բեքհեմի հետ 1997 թվականից։ Նրանք ծանոթացել են ֆուտբոլային հանդիպման ժամանակ։ Նրանց ծանոթությունից մեկ տարի էլ չանցած՝ նրանք հայտարարել էին նշանադրության մասին։
Աղբյուր` Panorama.am