Քրիս Ջենները վաճառքի է հանել շքեղ առանձնատունը, որտեղ նկարահանվել է Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուն։ Աստղային ընտանիքի մայրը ցանկանում է դրա դիմաց ստանալ 13,5 մլն դոլար։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Քրիս Ջենները Կալիֆորնիայի անտառային հրդեհներից հետո վաճառում է Hidden Hills կալվածքը: Աստղային ընտանիքի մայրը հույս ունի դրա դիմաց ստանալ 13,5 մլն դոլար։ Նա նույնիսկ պատրաստ է ամբողջ կահույքը թողնել կալվածքի ապագա տերերին հավելյալ 400,000 դոլարով:
«Ես ընտանիքիս հետ կիսել եմ անմոռանալի պահեր այս զարմանահրաշ տանը և անհամբեր սպասում եմ, որ այն նոր էջ սկսի իր նոր տերերի հետ»,- ասել է Քրիսը:
Ի դեպ, առանձնատան մակերեսը կազմում է 823 քմ.: Այն ունի վեց ննջասենյակ և ութ լոգասենյակ։ Առանձնատունը կառուցվել է 1998թ.: Քարդաշյան-Ջեններ ընտանիքն այն գնել է 2010 թվականին՝ ռեալիթի շոուի մեկնարկից երեք տարի անց: Ընտանեկան շոուն նկարահանվել է այստեղ մինչև 2021 թվականի վերջին դրվագը։