ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում կայացել է «Սուպերբոուլ»-ը՝ Ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչ խաղը, որին, որպես կանոն, ներկա են լինում բազմաթիվ հայտնիներ: Այս տարի «Կանզաս Սիթի Չեյֆս»-ի և «Ֆիլադելֆիա Իգլս»-ի հանդիպմանը հետևել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ավագ դստեր՝ Իվանկայի և նրա որդու հետ, երգչուհի Թեյլոր Սվիֆթը, ռեփեր, պրոդյուսեր Ջեյ Զին՝ դուստրերի՝ Բլյու Այվիի և Ռումիի հետ, դերասաններ Բրեդլի Կուպերն ու Ադամ Սենդլերը և այլ հայտնիներ: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Հանդիպումն ավարտվել է Ֆիլադելֆիայի հաղթանակով՝ 40:22 հաշվով:
Նշենք, որ «Սուպերբոուլ»-ի եզրափակիչ խաղից ոչ պակաս դիտարժան է նաև ընդմիջման շոուն, որի ժամանակ ելույթ են ունեցել ռեփեր Քենդրիք Լամարն ու երգչուհի SZA-ն:
Դոնալդ Թրամփը՝ դստեր հետ
Թեյլոր Սվիֆթ




Ջեյ Զին՝ 13-ամյա Բլյու Այվիի և 6-ամյա Ռումիի հետ



Քենդրիք Լամար




Սերենա Ուիլյամս
SZA
Սեմյուել Ջեքսոն

Պաղեստինի դրոշով տղամարդը փորձել է խանգարել շոուն
