«Դեպի Եվրատեսիլ» 2025 երգի մրցույթի մասնակիցների անունները դեռ մեկ շաբաթ առաջ պարզ էին։ Մասնակիցների շարքում է դերասան Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ Անահիտ Ադամյանը։
Աշոտ Ղազարյանը ինստագրամյան իր էջում հրապարակում է կատարել՝ աջակցելով, քաջալերելով թոռնուհուն՝ Անահիտին։
Հրապարակմանը կից Ղազարյանը գրել է․ «Անուլ ջան, քեզ հաջողություն եմ մաղթում։ Աստված քեզ հետ»։
Նշենք, որ Անահիտ Ադամյանի երգը Եվրատեսիլի համար ևս հասանլի է։ Երգը կոչվում է «Tinny little boo»։