Մարկ Ցուկերբերգը Քիմ Քարդաշյանի անունով հուդի է հագել

Մարկ Ցուկերբերգն իր անձնական բլոգում լուսանկար է հրապարակել, որում կեցվածք է ընդունել «Քիմն իմ փաստաբանն է» մակագրությամբ շապիկով։ Գործարարը նշել է, որ սա ամենահարմար հուդին է։

«Ինձ դուր է գալիս»:- մեկնաբանել է Քիմ Քարդաշյանը։ Բաժանորդները համաձայնել են նրա հետ՝ նշելով, որ լուսանկարն իսկապես զվարճալի է ստացվել։ «Բավական սրամիտ հուդի», «Իմ իդեալներ, շարունակեք այդպես ժպտալ»,- գրել են հետևորդները։ Նրանցից ոմանք Ցուկերբերգի ժեստը կապում էին այն բանի հետ, որ Քարդաշյանը սովորում էր իրավաբան դառնալու համար։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը երկար տարիներ իրավաբանություն է սովորել։ 2021 թվականին նա քննություն է հանձնել բազմաթիվ անհաջողություններից հետո։ Ռեալիթի աստղը խոստովանել է, որ դա հեշտ ճանապարհ չէր, բայց նա գլուխ է հանել դրանից։