Թոմ Քրուզի հայտնվելը 2025 թվականի Super Bowl-ին շոկային տպավորություն է թողել երկրպագուների վրա: Եվ այս անգամ խոսքը նրա անմոռանալի հնարքների մասին չէ։
Մրցույթի ընթացքում մեծ էկրանին ցուցադրվել է առաջնությանը նվիրված տեսանյութ, որում Քրուզը դրամատիկ ելույթ է ունեցել Super Bowl-ի մասին։ Սակայն երկրպագուները հազիվ էին լսում նրա խոսքերը, քանի որ չէին կարողանում աչքերը կտրել 62-ամյա դերասանի դեմքից։
Սոցցանցերում սկսել են արագորեն աճել մեկնաբանությունները, որոնցում մարդիկ բացահայտորեն նշում էին, որ աստղի դեմքն իրենց տարօրինակ է թվում։ Քրուզին կասկածում են պլաստիկ վիրահատության մեջ։ «Քրուզը խոսում էր շատ լարվածության մասին, բայց դա ոչինչ էր՝ համեմատած նրա դեմքի վրա ձգված մաշկի լարվածության հետ», «Ո՞ւմ դեմքն էր Թոմ Քրուզի վրա», «Նա ծանոթ էր թվում, բայց ես չկարողացա հասկանալ ով է», «Թոմ Քրուզը արհեստական ինտելեկտի մարմնացումն է»,- գրում են համացանցի օգտատերերը:
![](https://showbiz.am/wp-content/uploads/2025/02/85078f72995d52ef9bf469795eeff359-640x390-1.png)