Քանյե Ուեսթը ջնջել է X սոցցանցի իր օգտահաշիվը

Քանյե Ուեսթը ինքնակամ լքել է իր հաշիվը X սոցիալական ցանցում։ Նա հրաժեշտի գրառում է արել, որում շնորհակալություն է հայտնել Իլոն Մասկին «խոսելու» հնարավորության համար։ Ռեփերի պրոֆիլն այժմ անհասանելի է:

«Ես հեռանում եմ Twitter-ից: Իսկապես հաճելի էր աշխարհն օգտագործել որպես ռեզոնատոր: Դա նման էր ayahuasca-ի ազդեցության տակ ճանապարհորդելուն: Սիրում եմ բոլորիդ, ովքեր ինձ նվիրել են իրենց էներգիան և ուշադրությունը: Որպեսզի մենք նորից միավորվենք, բարի օր և բարի գիշեր»։- կիսվել է Քանյեն:

Հիշեցնենք, որ արտիստը նախկինում մի քանի վիրավորական գրառում էր կատարել: Ավելի ուշ Ուեսթը նշել էր, որ դա «սոցիալական փորձ» էր, և նա չէր ուզում վիրավորել որևէ մեկի զգացմունքները: Արդյունքում կատարողը ջնջել է բոլոր սադրիչ հրապարակումները։