«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանn ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որի միջոցով հայտնել է, որ ԿԳՄՍ-ն հերթական կործանարար որոշումն է կայացրել.
«701-Ն Կործանարար որոշումը. ՀՀ կառավարությունը և ԿԳՄՍ նախարարությունը հերթական անգամ ապացուցեցին, որ մշակույթն իրենց համար արժեք չունի։
701 որոշումը, որը հանրությանը ներկայացվեց որպես մշակութային բարեփոխում, պարզ է, որ ծրագրված մշակութային ջարդ է:
«Գոյ» թատրոնի ոչնչացումը ծրագրված և դիտավորյալ գործողություն էր, որի արդյունքում տասնյակ արվեստագետներ դուրս մնացին իրենց սիրելի աշխատանքից: Իսկ հազարավոր հանդիսատս զրկվեց իր սիրելի թատրոն այցելելու հնարավորությունից»,- տեսանյութում պարզաբանում է Սարգիս Արզումանյանը: