Երգչուհի Իվետա Մուկուչյանը այս օրերին ին հանգիստն է անցկացնում Իսրայելում։ Երգչուհին պարբերաբար նոր լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում իր Ինստագրամի Stories բաժնում։ Արված հրապարակումներից կարելի է դատել, որ երգչուհին ընկերների հետ է և հիանալի ժամանակ է անցկացնում։ Լուսանկարների մի մասում Իվետան լողազգեստով է և ցուցադրում է գեղեցիկ ու սլացիկի կազմվածքը։
Հիշեցնենք, որ երգչուհին նոր երգ և տեսահոլովակ է պատրաստում, այն կկոչվի «Իմ անուշ Հայաստան»։ Երգչուհու խոսքերով նոր տեսահոլովակը շուտով կներկայացվի երաժշտասերների ուշադրությանը։