Ինչպե՞ս է Գևորգ Դաբաղյանը նշել 60-ամյակը

Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսոր Գևորգ Դաբաղյանը նշել է 60-ամյակը։

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից երևում է, որ ծննդյան միջոցառումը մարդաշատ է եղել։ Անցել է ուրախ մթնոլորտում։

Հյուրերի թվում են հայտնի երգիչներ, երաժիշտներ, ինչպես, Ներսիկ Իսպիրյանը, Արաբո Իսպիրյանը, Թովմաս Պողոսյանը, Կամո Սեյրանյանը, Ռազմիկ Ամյանը,  «Ակունք» ազագագրական համույթի անդամներ, հոբելյարի եղբոր որդին՝ Գուրգեն Դաբաղյանը և այլք։

Միջոցառման ժամանակ հնչել են ազգագրական, հայրենասիրական երգեր։

Աղբյուր` Panorama.am