Երգչուհի Անահիտ Հակոբյանը փոխեց որոշումն ու ցանկացավ այս տարի մասնակցել «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին, երբ առաջարկ ստացավ Մհեր Բաղդասարյանի կողմից:
«Անցյալ տարի ասել էի, որ շատ հոգնած եմ ու չեմ մասնակցելու, բայց ԱՄՆ մեկնելուց հետո շատ բան փոխվեց: Ես ու Գոռն առաջին անգամ հանդիպեցինք Միացյալ նահանգներում՝ Դոլբի թատրոնում ու հասկացանք, որ մեր մեջ արտիստական հետաքրքիր էներգիա կա:
Կարծում եմ Հայաստանը դեռ չի ունեցել աղջիկ և տղա դուետ ու խարիզմատիկ արտիստներ: Իսկ Գոռը շատ հետաքրքիր ու ռեգետոն արտիստ է»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշել է Անահիտ Հակոբյանն ու հույս հայտնեց, որ հայ լսարանը շատ կսիրի իրենց երգը:
Անահիտ Հակոբյանը խոստովանեց՝ 12 մասնակիցներն էլ տաղանդավոր են ու հետաքրքիր երգեր են ներկայացրել, բայց «Եվրատեսիլ»-ի ֆորմատին իրենց երգը շատ է համապատասխանում:
«Շատ հետաքրքիր շոու է լինելու բեմում: Առահասարակ կարծում եմ, որ բեմ պետք է հաղթողի հոգեբանությամբ բարձրանալ: Դա շատ կարևոր է: Ես դեռ մանկուց եմ մասնակցել բազում մրցույթների ու կարծում եմ՝ պարզապես գալ մասնակցելու համար, ավելի լավ է մնալ տանը»,- վստահ է Անահիտը: