Դերասան Ռաֆայել Երանոսյանը մեկնում է ԱՄՆ, որտեղ մարտի 14-ին կկայանա «Փահլևան» մոնո-ներկայացումը։ Դերասանն իր ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում հրապարակում է կատարել այդ մասին, որին կից գրել է․
«Դե՜ ինչ, ԱՄՆ-ում բնակվող շատ սիրելի հայրենակիցներ, հանդիպում ենք մարտի 14-ին՝ Փասադենայում»։
Հավելենք, որ Ռաֆայել Երանոսյանը իր մոնո-ներկայացմամբ շրջագայել է Եվրոպայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Բարսելոնայում, Լիոնում, Համբուրգում և մի շարք այլ քաղաքներում։
Նշենք, որ 2024 թվականի մայիսին Բոհեմ թատրոնում կայացավ «Փահլևան» ներկայացման պրեմիերան: