Մեգան Ֆոքսը ծննդաբերությունից հետո կյանքի հետ կապված մեծ ծրագրեր ունի. Machine Gun Kelly-ից բաժանվելը փոխել է նրա կյանքում առաջնահերթությունները:
Աստղը որոշել է չընկղմվել իր սիրելիի դավաճանության տառապանքների մեջ և պատրաստ է եռանդով մտնել իր կյանքի նոր գլուխ։ «Նա ինքնավստահության նոր զգացում է ստացել Machine Gun Kelly-ից բաժանվելուց հետո և կենտրոնանալու է երեխայի ծնվելուց հետո իր կարիերայի վրա: Երեխան ամենամեծ նվերն է այս հարաբերություններից»,- Us Weekly-ին ասել է դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը։
Հիշենք, որ Մեգան Ֆոքսը և Machine Gun Kelly-ն բաժանվել են 2024 թվականի նոյեմբերին։ Դերասանուհին իր սիրելիի հեռախոսում նամակագրություն է հայտնաբերել այլ կանանց հետ։ Ի դեպ, նախկինում պարզվել էր, որ հայտնիները երբեք այնքան մտերիմ հարաբերություններ չեն ունեցել, որ միասին ապրեն։