Քիմ Քարդաշյանը չի մեկնաբանում Քանյե Ուեսթի հետ կապված սկանդալը՝ երեխաների պատճառով. «Բարկացած է, բայց ոչ մի բառ չի կարող ասել»

Քիմ Քարդաշյանը հեռու է մնացել Քանյե Ուեսթի սկանդալից, բայց դա չի նշանակում, որ կոնֆլիկը նրա վրա չի ազդել։ Աստղը ցանկացած հնարավորություն օգտագործում է՝ պաշտպանելու իրեն և իր երեխաներին դրա հետևանքներից։

Ռեալիթի աստղը վախենում է, որ նախկին ամուսինն իր հայտարարություններով կրկին վնասելու է իրեն ու երեխաներին, սակայն ոչինչ չի կարող անել, քանի որ չի ցանկանում խարխլել հոր հեղինակությունը երեխաների աչքում։

«Նա այնքան զայրացած է, բայց նա չի կարող իր երեխաների առաջ ոչ մի բառ ասել նրա դեմ, քանի որ գիտի, որ դա կվշտացնի նրանց, և նա վճռական է պաշտպանել նրանց՝ անկախ ամեն ինչից»,- In Touch Weekly-ին հայտնել է աղբյուրը:

Քարդաշյանին հատկապես անհանգստացնում է այն փաստը, որ Յեն այս բացասական ալիքից թաքնվելու համար կարող է ապաստան փնտրել աշխարհի ցանկացած կետում, մինչդեռ Քիմը պետք է մնա Լոս Անջելեսում՝ ձգտելով կայունություն ապահովել իր երեխաների համար: