Բացվել է Բեռլինի 75-րդ կինոփառատոնը

Մեկնարկել է Բեռլինի 75-րդ միջազգային կինոփառատոնը։ Բացումը տեղի է ունեցել փետրվարի 13-ին։

75-րդ փառատոնի ժյուրիի կազմում էին Նաբիլ Այուշը, Ռոդրիգո Մորենոն, Մարիա Շրադերը, Ֆան Բինբինը, Բինա Դայգելերը և Էմի Նիքոլսոնը։ Ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Թոդ Հեյնսը նախագահում է ժյուրին։

Մրցույթին ընդհանուր առմամբ կմասնակցի 19 ֆիլմ։ Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 22-ին կայանալիք փակման արարողության ժամանակ։

Աղբյուր` Panorama.am