Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3` «Մի սովորական տղա»

Երգիչ Արամ MP3-ն նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել երկրպագուների դատին։ Երգը սիրո տոնի կապակցությամբ է և կոչվում է «Մի սովորական տղա»։

Երգի բառերի հեղինակն է Հարութ Տիզյանը, իսկ երաժշտության հեղինակը՝ Վարդան Գալստյանը։

Յութուբյան իր էջում երգիչը նաև գրառում է կատարել։

«Ձեզ եմ նվիրում այս երգն ու բոլորին մաղթում ունենալ նման «ոչ սովորական» զգացմունքներ ոչ միայն այսօր, այլև ամբողջ կյանքում»,- գրել է Արամը։