Ամերիկացի բլոգերը հայտնել է «Մասկի 13-րդ երեխային» լույս աշխարհ բերելու մասին

Ամերիկացի բլոգեր, գրող Էշլի Սենթ Քլերը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ աջակիցներից է, հայտնել է միլիարդատեր, ձեռներեց, ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության ղեկավար «Իլոն Մասկի 13-րդ երեխային» լույս աշխարհ բերելու մասին: Այս մասին գրում է forbes.com-ը:

31-ամյա Քլերի խոսքով՝  երեխան ծնվել է 5 ամիս առաջ: Կինն այսքան ժամանակ լուրը գաղտնի է պահել, սակայն այժմ տեղեկանալով, որ պարբերականներից մեկը պատրաստվում է հրապարակել լուրը, որոշել է առաջինը դա անել:

Միլիարդատերը, որը 3 տարբեր կանանցից 12 երեխա ունի, առայժմ ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել տեղեկությունը: