Զենդեյային դիտարկում են խորհրդանշական դերի համար՝ Marvel Universe-ում և Dune-ի ֆրանշիզայում հայտնվելուց հետո: Այս անգամ աստղը երկրպագուներին կուրախացնի Shrek 5-ում իր ձայնով, գրում է The News International-ը։
Սպասվում է, որ The Spider-Man: No Way Home աստղը կդառնա ճահիճների արքայադուստրը. նա կարող է հնչյունավորել Ֆելիսիային՝ Շրեկի և Ֆիոնայի դստերը, գալիք ֆիլմում: Հինգերորդ մասը Շրեկի երեխաներին կտանի դեպի նոր ուղղություն, որտեղ հոլիվուդյան դերասանուհին պետք է խաղա հուզիչ դեր:
Նշենք, որ DreamWorks Animation ստուդիան հաստատել է, որ Մայք Մայերսը, Էդի Մերֆին և Քեմերոն Դիասը կվերադառնան հանրահայտ անիմացիոն սերիալի իրենց կերպարներին։ Shrek 5-ը կլինի ֆրանշիզայի յոթերորդ մասը, որը գնահատվել է 4 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ «Շրեկ» մուլտֆիլմն առաջին անգամ թողարկվել է 2001 թվականին։ Այն հիմնված է Ուիլյամ Սթեյգի համանուն մանկական գրքի վրա։ Սիրված հերոսի մասին պատմվածքի նոր մասի պրեմիերան կկայանա 2026 թվականի դեկտեմբերի 23-ին։