Հրապարակվել է «Սպիտակաձյունիկ»-ի ռիմեյքի նոր թրեյլերը

Disney-ը հրապարակել է Snow White-ի ռիմեյքի նոր թրեյլերը՝ Ռեյչել Զեգլերի մասնակցությամբ (Քաղցած խաղեր): Ֆիլմը համաշխարհային էկրան կբարձրանա մարտի 21-ին։

Սյուժեն կենտրոնանում է, ինչպես կարող եք կռահել, արքայադուստր Սպիտակաձյունիկի վրա, որին ատում է խորթ մայրը՝ Չար թագուհին, ով նախանձում է նրա գեղեցկությանը: Այնուամենայնիվ, ֆիլմը լինելու է 1937 թվականին նկարահանված «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» դասական անիմացիոն ֆիլմի ադապտացիա, որը հիմնված է Գրիմ եղբայրների հեքիաթի վրա:

Պրոդյուսերներն են Ռասել Ալենը, Քալում Մակդուգալը, Մարկ Ի. Փլաթը, իսկ սցենարի հեղինակներն են Գրետա Գերվիգը (Բարբի) և Էրին Կրեսիդա Ուիլսոնը։ Ռեժիսորի աթոռը զբաղեցրել է Մարկ Ուեբը, ով առավել հայտնի է իր «Ամռան 500 օրը» աշխատանքով։