«Անորան» արժանացել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակին

«Անորա»-ն համալրում է իր նվաճած հեղինակավոր մրցանակների հավաքածուն. այս անգամ հաղթողներին մրցանակներ է հանձնել Ամերիկայի սցենարիստների գիլդիան։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

Ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորան» արժանացել է լավագույն օրիգինալ սցենար մրցանակին։ «Սյոգուն»-ը հեռուստասերիալների շարքում ամենաշատ հաղթանակներ տարածն է՝ արժանանալով մրցանակների «Լավագույն դրամատիկական սերիալ», «Լավագույն նոր սերիալ» և «Լավագույն դրվագ» անվանակարգերում: «Լավագույն ադապտացված սցենար» մրցանակը ստացել է Ռամել Ռոսի և Ջոսլին Բարնսի հեղինակած «Տղաները «Նիկել»-ից» ֆիլմը:

Հիշեցնենք, որ Անորան նախկինում հաղթել էր «Լավագույն ֆիլմ» անվանակարգում 2025 թվականի «Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության ժամանակ։