«Անորա» ֆիլմն արժանացել է BAFTA մրցանակի՝ լավագույն դերասանական կազմի համար

Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի Bafta 78-րդ մրցանակաբաշխության ժամանակ, հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ստացել է մրցանակ՝ լավագույն դերակատարման համար:

Ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ Անորային մարմնավորող Մայքի Մեդիսոնը ստացել է Bafta մրցանակը՝ լավագույն գլխավոր դերակատարի համար:

Հիշեցնենք, որ «Անորա» ֆիլմն այս տարվա «Օսկար»-ի գլխավոր հավակնորդ է: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 3-ին։