Շակիրան հոսպիտալացվել է

Կոլումբիացի երգչուհի Շակիրան X-ում հայտնել է հոսպիտալացման մասին: Նա ստիպված է եղել հետաձգել Պերուում ծրագրված համերգը: Նշվում է, որ խնդիրնը կապված է որովայնի խոռոչի հետ: Այս մասին գրում է nbcnews.com-ը:

«Շատ տխուր եմ, որ այսօր չկարողացա բեմ բարձրանալ: Ես անհամբեր սպասում էի, թե երբ եմ վերամիավորվելու իմ սիրելի երկրպագուների հետ այստեղ՝ Պերուում: Հուսով եմ, որ վաղը դուրս կգրվեմ և լավ կլինեմ, այնպես որ կկարողանամ ելույթ ունենալ»,- գրել է Շակիրան: