Սելենա Գոմեսն ապրել է այն անհարմար պահը, որը սարսուռ կառաջացներ բոլոր նրանց մոտ, ովքեր վախենում էին հրապարակային ելույթներից։ Նա մոռացել է իր խոսքերը բեմում:
Դերասանուհին իր գործընկեր Զոի Սալդանայի ընկերակցությամբ պետք է հայտարարեր «Լավագույն դեբյուտ» անվանակարգում հաղթողին։ Սալդանայի հետ նրանք բարձրաձայն ասացին. «Եվ BAFTA-ն գնում է…»: Որից հետո անհարմար դադար է տեղի ունեցել, գրում է Daily Mail-ը։
Այնուհետև դերասանուհիները դիմեցին միմյանց՝ պարզելու, թե ով է կարդացել թանկարժեք ծրարի պարունակությունը։ Որից հետո Սելենան, ամաչելով, ասաց. «Ես չգիտեմ՝ ինչ է այնտեղ գրված»: Քիչ անց աստղը հավաքվել է և հայտարարել, որ հաղթողը «Kneecap» ֆիլմն է։
Դատելով աստղի իսկական շփոթությունից՝ այդ ամենը պլանավորված չի եղել: Սակայն երեկոյի ընթացքում շատ ավելին է խոսվել նրա զգեստի մասին, որը միանշանակ սենսացիա է ստեղծել։