Կիպրոսում նկարահանվում է Արսեն Գրիգորյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակը

Երգիչ, դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանը, ով մասնակցում էր «Դեպի Եվրատեսիլ» 2025 երգի մրցույթին, իր ինստագրամյան էջի սթորիներ բաժնում նոր լուսանկար և տեսանյութ է հրապարակել։ Արսեն Գրիգորյանը մեկնել է Կիպրոս նկարահանումների։ Ինստագրամի սթորիներ բաժնում Արսենը գրել է.

«Կիպրոսում նկարահանում ենք «Will you marry me» երգի տեսահոլովակը։ Այսօրվա մեր նկարահանման գրաֆիկը՝ երեկոյան 6-ից մինչև առավոտյան 6»։

Նշենք, որ տեսահոլովակի նկարահանման համար աշխատում են 30-ից ավելի մարդ: Գրում է Armlur.am-ը:

Հավելենք նաև, որ փետրվարի 16-ին հայտնի դարձավ, որ այս տարի Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի Պարգը, որը տեղի կունենա Շվեյցարիայի Բազել քաղաքում։