Երգչուհի Անահիտ Հակոբյանը ֆեյբուքյան իր էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով «Դեպի Եվրատեսիլ 2025» մրցույթին ու տպարվորություններին:
«Սիրելիներս, շնորհակալ ենք այսչափ ջերմության ու սիրո համար, հարյուրավոր նամակներ ենք ստանում, ու ջերմագին խոսքեր: Ուրախ ենք շատ, որ սիրեցիք մեր համագործակցությունը: Առաջիկայում շա՜տ անակնկալներ են սպասվում: Ուզում ենք անսահման շնորհակալություն հայտնել Արայիկ Գաբաջյանին և իր սուպեր թիմին շքեղագույն զգեստների համար, նրանք ամիսներ շարունակ ժրաջան մեղվի պես աշխատեցին, որ մենք փայլեինք բեմում:
Իսկ Մհեր Բաղդասարյանին մեծ շնորհակալություն 24/7 մեր կողքին լինելու, աջակցելու և իր պրոֆեսիոնալիզմի ու նվիրվածության համար»,- գրել է երգչուհին:


