Կոլումբիացի երգչուհի Շակիրան ինստագրամի իր էջում Պերուում կայացած համերգից լուսանկարներ է հրապարակել և կիսվել երեկոյից ստացած իր էմոցիաներով:
«Ի՜նչ հրաշալի է իմ պերուացի հանդիսատեսը։ Ինչքան սեր և հոգատարություն են նրանք տվել ինձ: Ես սիրում եմ նրանց: Հավերժ շնորհակալություն մեծ Պերու»,- լուսանկարներին կից գրել է երգչուհին:
Հիշեցնենք՝ օրեր առաջ 48-ամյա Շակիրան հոսպիտալացվել էր որովայնի խոռոչի հետ կապված խնդիրների պատճառով:
Երգչուհին ստիպված էր եղել հետաձգել Լիմայում կայանալիք իր համերգը:





