«Ես տխուր չեմ, ամեն անպետք էմոցիա դուրս է գալիս ինձնից». Ֆլորա Բիչախչյանն արտասվել է «Դեպի Եվրատեսիլ» համերգից հետո

Ռուսական «Ну-ка, все вместе» մրցույթից հայտնի Ֆլորա Բիչախչյանն, ով փետրվարի 16-ին «Prayer» երգով ներկայացավ «Դեպի Եվրատեսիլ» երգի մրցույթին, համերգից հետո ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա արտասվում է:

«Վերջին շրջանում ամենագեղեցիկ տեսանյութն իմ լրահոսում. 

Ես տխուր չեմ, ամեն անպետք էմոցիա դուրս է գալիս ինձնից, ես կենդանանում ու վերածնվում եմ»,- տեսանյութին կից գրել է երգչուհին:

Մինչև համերգը երգչուհին Tert.am Life-ի հետ զրույցում նշել էր, որ «Դեպի Եվրատեսիլ»-ում հայտնվել է իր հետևորդների հորդորների շնորհիվ: 

Ֆլորա Բիչախչյանը խոստովանել էր, որ նախկինում չէր կարևորում մրցույթները, հետո հասկացավ, որ դրանք խթան եմ հանդիսանում առաջ գնալու:

«Բաներ կան, որ դու քո մասին չգիտես, որոնք բացահայտվում են հենց մրցույթների ժամանակ: Հիմա ինձ համար մրցույթները շատ մեծ նշանակություն ունեն»,- նշել էր նա: